Հրատապ թեմա Հայաստանում
Առաջատարը Շիրակի մարզն է
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության վարչությունների պետերի մասնակցությամբ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը։
Ներկայացվեցին մարզային ենթակայության բուժհաստատությունների ֆինանսական և բուժական կարևոր ցուցանիշներն ու առկա խնդիրները։ 2013 թվականի 10 ամսվա ընթացքում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրվել է վճարովի ծառայությունների 32 տոկոս աճ։ Այս ցուցանիշով առաջատարը Շիրակի մարզն է։
«Ավելին` ողջ հանրապետությունում 2010 թվականի 10 մլրդ դրամի համեմատությամբ մինչև տարեվերջ կունենանք վճարովի ծառայություններից առաջացած 31 մլրդ դրամի հոսք։ Սա նշանակում է, որ մեզ հաջողվել է ոլորտում երեք անգամ կրճատել ստվերային դրամաշրջանառությունը։ Խնդիր, որ նախարարության ուշադրության կենտրոնում է։ Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ երկար ու լուրջ քննարկումներ, մասնագիտական վերլուծություններ են ընթանում բժշկական ծառայությունների որակի բարելավման և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագիր մշակելու նպատակով։ Արդյունքում մշակվել է կարճաժամկետ միջոցառումների ցանկ։ Մինչև տարեվերջ նախանշվող այս միջոցառումներն իրավական հիմքեր կստեղծեն ծրագրային հետագա քայլերի համար»,-ասաց Դերենիկ Դումանյանը։
Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին նա տեղեկացրեց, որ 2014-ին պետական պատվերի տեղադրման պայմանագրային պայմաններն ավելի խիստ են լինելու։ Միաժամանակ, բուժհաստատություններում իրականացվելու է մշտադիտարկում։
«Հենց վաղվանից արդեն ձևավորված խմբերն այցելելու են հիվանդանոցներ և, իմ հրամանով հաստատված հարցաթերթիկով առաջնորդվելով, ուսումնասիրելու են պետպատվերով բուժվող հիվանդին ցուցաբերվող բժշկական օգնությունն ու սպասարկումը` ընդունարանից մինչև դուրս գրում։ Տարեվերջին մշտադիտարկման առաջին փուլի արդյունքների ամփոփումով կհստակեցվեն խնդիրներն ու թիրախները, որոնցից բխող որոշումներ և աշխատանքներ կտանենք»,-մանրամասնեց նախարարը։
Առաջարկվեց մարզպետարանների առողջապահության բաժինների աշխատակիցներին ևս ներգրավել մշտադիտարկմանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև 2014 թվականի բյուջեի ուղղվածությունից բխող աշխատանքների կազմակերպման, մարզերում առողջության առաջնային պահպանման օղակում ընտանեկան բժիշկների, թերապևտների և մանկաբույժների մոտ գրանցված բնակչության թվի ճշգրտման, ծառայությունների օպտիմալացման և այլ հարցեր։
Առանձին քննարկման առարկա դարձավ 50 տոկոս և ավելի պետական բաժնեմաս ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ընկերությունների գործադիր տնօրենների կողմից ընկերության զարգացման ծրագիրը չկատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Նախարար Դումանյանը պարզաբանեց, որ այդ հարցը ևս ընդգրկվել է Բժշկական ծառայությունների որակի բարելավման և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ցանկում, ինչը մանրամասն կքննարկվի ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստի ժամանակ։
27.11.2013 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ